|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 27-ին` ժամը 05:59-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕU 250 պ/հ ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին և բռնկվել: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` վարորդը` 1974 թ. ծնված Հ. Ղազարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: