Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր են տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այստեղ ժամանեց նաև նորընտիր պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Լրագրողները հարցրեցին նրան, թե ինչպես է աշխատելու ԱԺ-ում: «Կյանքիս մեջ առաջին անգամ եմ մտնում եմ էս շենք, հիմա դուք ինձ հարցեր եք տալիս»,-նախ ասաց նա, հետո նշեց, որ շատ լավ է պատկերացնում իր օրենսդիր գործունեությունը, և օրենսդրական նախաձեռնությամբ շատ է հանդես եկել նախկինում: Նա նշեց, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնի հարց իր հետ դեռևս չի քննարկվել:
«Հանձնաժողովների նախագահների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, իսկ պատգամավորի գործունեությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենսդիր մասնագիտական գործունեությամբ, և դա ինձ շատ է բավականացնում»,- ասաց Գևորգ Կոստանյանը` հավելելով, որ գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնելու մասին երկար ժամանակ է` չի մտածել, և դժվար թե այսուհետ մտածի:
«Պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը, որովհետև ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել և հակառակը: Հետևաբար ես իմ կենսագրության ընթացքում չեմ մտածել պաշտոնի բարձրության մասին: Ես արդյունավետ գործունեության կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափման»,- ասաց Գևորգ Կոստանյանը: