|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Անթալիայի նահանգի Քեմեր շրջանում պղնձի հանքավայրում խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ փլուզման հետևանքով մահացել է գետնից 830 մետր խորության վրա գտնվող երկու հանքափոր, ևս մի քանիսը համարվում են անհայտ կորած: Նրանց կյանքին վտանգ է սպառնում մեթան գազի արտահոսքի պատճառով։
Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: