| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր վաղ առավոտյան կատարեց իր քաղաքացիական պարտքը: Հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, ոստիկանապետը կարճ պատասխանեց՝ «Հանուն կայունության»:
«Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը» լրագրողի դիտարկմանը ոստիկանապետը հորդորեց չմանրանալ:
Հարցին, թե ըստ ընդդիմադիրների, ոստիկանությունն այս օրերին պետք է ՀՀԿ-ի շտաբերի մոտ հերթապահի, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի, ի՞նչ կասի ոստիկանապետն այդ մասին, Գասպարյանը նշեց. «Բոլոր շտաբերի մոտ էլ մենք ուշադիր ենք՝ սկսած ՀՀԿ-ից, վերջացրած Ծիրանի՞ …«Երկիր ծիրանի»:
Հարցին էլ, թե ըստ մամուլի որոշ հրապարակումների, ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություն մատուցող ընկերությունը պատկանում է իր դստեր ամուսնուն՝ Սրթուր Գևորգյանին, Վլադիմիր Գասպարյանը կտրուկ հայտարարեց. «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի պարզապես դրա մասին խոսել, ոչ մի կապ բացարձակապես չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա: Բամբասանքները չի կարելի մեկնաբանել»: