|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա)։
ArmLur-ի հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ ArmLur-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է։ Ինչպես նաև Սերժ Սարգսյանի մտերիմն է ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։
Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին և մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»։ Կհաջողվի՞ Լիսկային ու ՕԵԿ առաջնորդին այս ծրագիրը գլուխ բերել, դժվար է ասել»,- գրում է «Ժողովուրդ»-ը` ավելացնելով, որ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է այս լուրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։