|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Արցախպրեսը գրում է.
«Մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն սկսված են: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ:Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:
Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:
Լ. Մնացականյանի խոսքով՝ մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:
Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն»: