Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանների բռնությունների ավելացումը պայմանավորում եմ Մայիսի 28-ի իրադարձություններով՝ երբ խոշոր հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ Երևանում, և Կառավարությունում նստած մի հոգին չդիմացավ՝ շատ ուղիղ հրահանգեց, որ ջարդեն մարդկանց, ոստիկանությունն էլ դարձել է նրա ձեռքի գործիքը՝ ըստ Yerkir.am-ի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԵՊՀ-ի դիմաց, որտեղ կանգ առավ «Դիմադրություն» շարժման երթը՝ իմանալու ռեկտորի դիրքորոշումը Շարժման հրապարակած Հայտարարության դրույթների մասին։
«Մտածում էին՝ մարդիկ կհոգնեն, կնահանջեն, բայց ամսի 28-ին հակառակը տեղի ունեցավ․ դրանից արդեն ներվերը տեղի են տալիս ու դա բնական է, որովհետև այս պահին քաղաքում 4-5 հազար ոստիկաններ են դուրս բերել։ Իշխանությունների կողմից սադրանք կազմակերպվեց և դա ամբողջությամբ իրականացնում էր Ոստիկանությունը»,-հայտարարեց նա։
Երեկ տեղի ունեցածը նա ևս մեկ անգամ բացատրեց․ «Գնացել էինք Կառավարության դիմաց, քաղաքակիրթ ձևով ասել, որ շենք չենք շրջափակում, ընդամենը պատգամավորները պետք է բարձրանան՝ ժողովրդի անունից խոսելու․ մենք այդ իրավունքն ու մանդատն ունենք։ Արգելեցին պատգամավորների մուտքը, քաղաքացիները փորձեցին բացել մուտքը ու տեղի ունեցավ այդ սադրանքը։ Դրա հետևանքով 111 հոգի պաշտոնական տվյալներով, բայց իրականում ավելի շատ բերման են ենթարկել, ու 30-40 հոգու վրա փորձում են գործ «կարել», ունենք նաև ձերբակալվածներ»։
Իրականում իրենք փորձում են ձերբակալությունների, տարբեր ճնշումների, բերման ենթարկելու, «կարված» գործերի, կալանքների ճանապարհով շարժման ակտիվիստներին մեկուսացնել, վստահ է Իշխան Սաղաթելյանը, նաև վախեցնել մեր քաղաքացիներին։
Բոլոր ծառայությունները փորձում են քաղաքացիներին վախեցնել, սպառնալ, ասաց նա, էլ չասած բիրտ ուժի կիրառման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․