կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 02:28
Առանց Կատեգորիա

Յուրահատուկ ցուցադրություն` Կրեմլում

Յուրահատուկ ցուցադրություն` Կրեմլում

Այսօր Կրեմլում յուրահատուկ ցուցադրություն է լինելու. այցելուներին կներկայացվեն Կառլ Ֆաբերժեի հավկիթները, որոնք արդեն 150 տարի է` գլխավորում են թանկարժեք քարերից պատրաստված զարդերի ցուցակը:

Ռուսական կայսերական ընտանիքին պատկանող ոսկեզօծ հավկիթների կողքին քարե նրբերշիկ է, որը խորհրդանշում է խորհրդային ժամանակաշրջանը, սովի տարիները:

Կցուցադրվեն նաեւ ուրալյան վարպետների` թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված գործեր, հայտնի «Քարտիե» ընկերության զարդեր:

Ֆաբերժեի պատրաստած 46 հավկիթներից 19-ը գտնվում են Ռուսաստանում է, ներառյալ` այն 9-ը, որոնք 2004թ. մետաղների արդյունաբերության մագնատ Վիկտոր Վեկսելբերգն էր գնել: Դրանց ընդհանուր գումարը 900 միլիոն ԱՄՆ դոլար է: Իսկ 2007թ. ռուս հայտնի կոլեկցիոներ Ալեքսանդր Իվանովը Լոնդոնում Ֆաբերժեի հավկիթի համար վճարել էր 18.5 միլիոն ԱՄՆ դոլարով. տեղեկացնում է Reuters-ը: