կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 12:36
Քաղաքական

Ես չեմ կարծում, թե վարչապետն ընդունված է. Իգիթյանը վրիպե՞ց

Ես չեմ կարծում, թե վարչապետն ընդունված է. Իգիթյանը վրիպե՞ց

Ինչո՞ւ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում չունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հարցով այսօր խորհրդարանում լրագրողները դիմեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին:

Ի պատասխան նա ասաց` տեղյակ չէ` հանդիպում նախատեսվա՞ծ է եղել, թե՞ ոչ: Հետո հորդորեց՝ սպասել վարչապետին ու նրանից ստանալ հարցի պատասխանը:

Հովհաննես Իգիթյանին Yerkir.am-ի թղթակիցը հիշեցրեց, որ երկու երկրների ղեկավարների պլանավորված հանդիպման մասին նույնիսկ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էր ասել դեռևս ապրիլին: «Եթե հարցը դա է, ես չեմ կարող ասել, վարչապետը կգա, կպատասխանի»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե Փաշինյանի և Պուտինի չկայացած հանդիպումը, այն բանի ֆոնին, որ ՌԴ նախագահը հանդիպել էր ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ, չի՞ նշանակում, որ ՀՀ վարչապետն ընդունված չէ ԵԱՏՄ-ում, Իգիթյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե վարչապետն ընդունված է: ԵԱՏՄ-ն ունի իր կանոնակարգն ու ու  օրենսդրությունը` որպես կազմակերպություն, ու երկրները կարող են հարցեր բարձրացնել այդ կանոնադրության հետ կապված: Նախկինում նման պրակտիկա չի եղել, բոլոր երկրները, որ հարցեր են ունեցել, առանձին-առանձին են հստակեցրել Ռուսաստանի, այսպես ասած` Պուտինի հետ: Հիմա հարցերը բարձրացնում են կազմակերպության մեջ, որ համապատասխան լուծումներ գտնեն այդ հարցին: Հայաստանն էլ է բարձրացնում այդպիսի հարցեր, ու թվում է, թե այդ պրակտիկան Հայաստանից է եկել, և հիմա նույն էլ փորձում են անել ԵԱՏՄ մյուս անդամները: Եթե ԵԱՏՄ-ն աշխատի այս ձևով, ապա խնդիրները, որ եղել են նախկինում ու լարվածություն են մտցրել տարբեր երկրների միջև` Ռուսաստանի հետ կապված, կլուծվեն»: