|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Երևանի ավագանու` այս տարվա վերջին նիստն է: Նիստի օրակարգում ընդգրկված էր ինչպես Երևանի` 2018-ի բյուջեի քննարկումը, այնպես էլ մշակույթի ոլորտի մի շարք անձանց բնակարաններ տրամադրելու հարցը: Նրանցից մեկը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն է:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են որոշում` ում տրամադրել բնակարան, ում` ոչ: «Հայաստանում հազարավոր մարդիկ են, ովքեր բնակարանի կարիք ունեն: Ինչո՞ւ հենց Ռաիսա Մկրտչյանին պետք է բնակարան տանք»,- նշեց նա:
ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն ի պատասխան ասաց, որ Ռաիսա Մկրտչյանի դերն անուրանալի է մեր մշակութային կյանքում: «Ամեն ինչ կասկածի տակ եք դնում, չի կարելի էդքան իջնել: Կամաց-կամաց նմանվում ենք կողքի ցեղերին, մենք չենք ուզում Ադրբեջանի նման լինել: Բացի էդ` չեմ ուզում, որ մեր նիստերը միտինգի վերածվեն»,- ասաց նա:
Նշենք, որ երգչուհուն բնակարան տրամադրելու հարցին միայն «Երկիր ծիրանի»-ն դեմ քվեարկեց: