կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 12:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղակի վիրահատություն պետք է արվի դատական համակարգը մաքրելու համար․ Քոչարյան

Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը ահռելի մեծ է, հիմա, ուղղակիորեն առնչվելով դատական համակարգի հետ, ես դա տեսնում եմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով փաստաբանական գրասենյակի ղեկավար Արսեն Սարդարյանի հարցին դատարանների անկախությունը և արդյունավետությունը ավելացնելու մասին։

Դատարանները գերծանրաբեռնված են, ընդունեց Քոչարյանը, առանց ծանրաբեռնվածությունը թոթափելու հարցի լուծում չկա։ Պետության մասնակցությունը, նրա խոսքով, կարող է լինել ֆինանսավորմամբ՝ մեծացնելով դատական համակարգի հզորությունը, կամ պարզեցնելով գործընթացները՝ որոշ գործառույթներ դատարաններից այլ մարմինների վրա տեղափոխելով։

«Ես իմ վրա լավ եմ զգացել՝ ինչ է նշանակում դատական համակարգի անկախություն, լավ եմ պատկերացնում՝ ինչպիսի ռեֆորմներ պետք է անել կալանավայրերում․ երբ ներսից ես տեսնում, հասկանում ես՝ լիքը սովետական ինստրուկցիաներ կան, որոնց փոխելու ժամանակը վաղուց եկել է։ Քանի որ երբեք պաշտոնյաները չէին հայտնվում ճաղերի մյուս կողմում, պատմելով լավ չի հասկացվում էլի․․․ սա այն օգուտը կլինի երկրի համար իմ կալանավորումից, աութքամը շոշափելի կլինի։ Ինձ համար անձնական հարց է լինելու՝ մաքսիմալ կերպով ապահովել դատական համակարգի անկախությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ դատական համակարգում նաև մենթալիտետի հարց կա՝ տարբեր սերունդների դատավորների միջև էական տարբերություն կա։

«Ի՞նչ անել դրա հետ՝ արդեն չգիտես․․․ մարդը ուղղակի անհույս է՝ դատախազի աչքերի մեջ նայելով է խոսում, ինքը սովոր է, որ Դատախազությունը էն մարմինն է, որը կարող է իրեն վնասել, և իր համար դատախազությունը արդարադատության Քրիստոսի պես մի բան է․ այդպիսի մարդիկ ուղղակի համակարգում չպետք է լինեն։ Տեղեր կան, որ ուղղակի վիրահատություն պետք է արվի՝ դատական համակարգի մաքրվելու տեսանկյունից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։