|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հրապարակը» գրում է. ««ՔՊ»-ում վստահ են, որ «Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը: Նրանք հակված են այլ ֆորմատի: Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյան» կոչվող միավորի, որտեղ կընդգրկվեն ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այնպես էլ անկուսակցականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: Իսկ ՀՀԿ-ում վստահ են, որ այս տարի ընտրությունները բացառված են:
«Աշնանը 2 կարևոր միջոցառում կա՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով, Էրեբունի- Երևանի տոնակատարություն, ձմռանը կառավարությունը բյուջեն պետք է բերի: Սրանք կարևոր միջոցառումներ են, որոնք չեն կարող զուգակցվել այլ միջոցառումներով: Այնպես որ, մինչև տարեվերջ ընտրություններ չեն լինի»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: