|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Փ.-ը ընկերոջ հետ մեկնել է Հարթավան գյուղի անասնագոմեր:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են Գ. Փ.-ին, այնուհետև ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին: