|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Այսօր ինձ մնում է իմ մեծ կորստի վշտի ու տառապանքի մեջ ապրել, միևնույն ժամանակ` հպարտության զգացումով, որ որդիս իր զինակից ընկերների հետ պայքարել է արյան գնով ու ընկել հանուն հայրենիքի»,- ասել է Ատոմ Զոհրաբյանը` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Զոհրաբյանը հայրը:
Զոհրաբյանը Վեդի քաղաքից էր: 20 տարեկանը դեռ չբոլորած զինվորը մեկն էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի այն երեք տղաներից, ովքեր չենթարկվեցին իրենց հրամանատարի հրամանին ու չնահանջեցին` մինչև վերջ պայքարելով իրենց դիրքի համար:
Անդրանիկը դիտակետից դուրս է հանել ծանր զենքը և թմբի վրա կանգնած դեմ առ դեմ դիմավորել թշնամուն ու ոչնչացրել նրանց: Գնդացրորդ Անդրանիկն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ վիրավոր վիճակում էլ շարունակել է կռիվն ու արյունահոսելով մահացել:
Անդրանիկ Զոհրաբյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատվել է «Մարտական խաչ» շքանշանով: