|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արմինե Կարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ապրիլյան պատերազմի հերոս` տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է...
Ծնունդդ շնորհավոր, Նորա'յր ջան, դու հավերժ մեր սրտերում ես: «Մի՛շ, պատերազմ է, մամային ու պապային չասես: Ես գնում եմ, ու եթե պետք լինի, գլուխս էլ կտամ»,- հերոս Նորայր Գասպարյանի վերջին խոսքերն են, որ վերջին անգամ լսեց եղբայրը՝ Միշա Գասպարյանը:
Նորայր Գասպարյանի ընկերը՝ Ազատ Գալեյանը, իմ հետ զրույցի ժամանակ պատմեց, որ առաջնագիծ գնալու ժամանակ Նորայրն ու Վահեն ընկերներին հորդորում էին, որ չվախենան եւ հանգիստ լինեն, եւ որ ամեն ինչ լավ է լինելու: Նրանք երկուսն էլ դուխով էին եւ առանց վախենալու դուրս եկան մարտի դաշտ:
Կյանքով լեցուն Նորայր Գասպարյանը դեռ շատ անելիքներ ուներ կյանքում: Ավա՜ղ, ճակատագիրն այլ ուղի էր նախատեսել նրա համար: Նորայրը վերադարձավ, բայց ոչ թե եռագույնը ձեռքին` ծածանելով, այլ` դրանով ծածկված»: