|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՌԴ-ում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի Հայաստանին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Վիգեն Քոչարյանը չնշեց արտահանձնման ժամկետներ, սակայն ասաց, որ ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ, և ներկայումս Հրաչյա Հարությունյանին Հայաստանին փոխանցելու` ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է: