|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Փարիզի Ելիսեյան դաշտերում ահաբեկչության երկրորդ ենթադրյալ մասնակիցը ներկայացել է բելգիական Անտվերպենի ոստիկանություն:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ որոնում է այդ մարդում Բելգիայի իշխանությունների հարցումով:
Իրավապահները չեն հայտնել, թե արդոյք ոստիկանություն ներկայացած անձը ճանաչում է իր մեղքը, հայտնում է «BBC»-ին:
Կասկածյալի անունը և քաղաքացիությունը դեռ չի հրապարակվել:
Չնայած, որ ծայրահեղական «Իսլամական պետությունը» Ելիսեյան դաշտում ոստիկանին սպանած տղամարդուն անվանում է բելգիացի Աբու Յուսեֆ, պատճառներ չկան կարծելու, որ նա իրոք այդ երկրի քաղաքացի է, ասել է դատախազը:
Փարիզում, որտեղ ապրիլի 23-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը, ընդունվել են անվտանգության խստացված միջոցներ: Այդ մասին ապրիլի 21-ի առավոտյան հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը: «Կառավարությունն ամբողջությամբ մոբիլիզացված է: Ոչինչ չպետք է խանգարի ժողովրդավարական գործընթացին մեր երկրում», -հայտարարել է նա: