Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Տեղեկացրել ենք, որ երեկ Թուրքիայում կայացավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն: Քվեաթերթիկների 99,45%-ի մշակման արդյունքներով` սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 51,37%-ը, դեմ` 48,63%-ը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ելույթով է հանդես եկել: Շնորհակալություն հայտնելով «Թուրքիայի ազիզ ժողովրդին»՝ նա ընդգծել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվելիք հաջորդ հարցը 2019-ի ընտրություններն են:
Յըլըդրըմը նշել է, որ այս հանրաքվեի արդյունքները «լավագույն պատասխանն են հարցին, թե ո՞վ է կանգնած եղել 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում»:
Ելույթի ընթացքում շնորհավորանքների և շնորհակալությունների շարք հնչեցրած վարչապետը չի մոռացել նաև իր «սիրելի կնոջը»: «Շատ շնորհակալ եմ իմ սիրելի կնոջը՝ տիկին Սեմիհային և ընտանիքին, ովքեր այս երկար և դժվար քարոզարշավի ընթացքում եղան իմ կողքին և աջակցեցին ինձ»,- հայտարարել է նա` ելույթի վերջում ասմունքելով հանրաքվեի երգի բառերը: