կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 12:38
Իրավական

Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում դատապարտյալների հիվանդանոցի պետին

Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում դատապարտյալների հիվանդանոցի պետին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Հայրս`Շանթ Հարունթյունյանը ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ`Աշոտ Խաչատրյանից լավ վերաբերմունքի համար:Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից մասնավորրապես`Դավիթ Հովհաննեսյանից,բոլոր դատապարտյալներից` Գառնիկից և մնացածից լավ և ջերմ ընդունելության համար: Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը:Ասում է կապ չունի Ռոբերտ Քոչարյանը կլինի թե ուրիշները:Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք,և ունենք պայքարելու իրավունք:Ասում է իմ համար կարևոր է Եվրոմիության և Մաքսային միության հարցերը,բայց իմ համար ավելի կարևոր է մարդկային գաղափարները:

 

Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը:Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են:Պետք է կարողանան իրենք իրենց փոխել,իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ: Կրկին պնդում է,որ 3000-5000 վճռական,անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի,ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի: Բարևներ է փոխանցում բոլորին:

 

Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ,որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին»: