Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Երեկ առավոտյան տեսա մի տեսագրություն, որտեղ Նիկոլի գրքից դրվագներ են ներկայացվում։ Այն, ինչ գրված է Նիկոլի կողմից, և շատերը դա չեն կարդացել՝ այդ թվում նրա աջակիցները, վկայում է (վերջինիս) բարոյալքման, անհասկանալի հակումների և հայրենասիրության լիարժեք բացակայության մասին։ Այդ տողերի հեղինակը չորս երեխաների հայր է:
Հիմա արդեն պարզ է, թե ինչու էին նիկոլականները դպրոցներում սկսել պայքարել ազգային դաստիարակության և եկեղեցու ներկայության դեմ։ Նրանք փորձում են դաստիարակել իրենց նմաններին։ Դա կլինի հայկական հազարամյա քաղաքակրթության վերջը։
Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական: Թանկագին ուսուցիչնե՛ր։ Մի պահ մտածեք այն մասին, թե ում եք դուք մեծարում!! Կարդացեք նրա՝ այլասերությամբ լցված տողերը, արեք ձեր նոր հետևությունները և միայն դրանից հետո մտեք ուսումնական դասարաններ՝ մեր երեխաների մոտ։ Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև ԲՈւՀ-երի ռեկտորներ, եթե հեռացման կամ քրեական հետապնդման վախի ներքո աջակցելու եք բարոյական այլանդակության վերարտադրությանը, դա նշանակում է մեր երկրում պատվի, խղճի և արժանապատվության դարաշրջանի ավարտ։