Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանական haqqin.az կայքը յուրահատուկ կերպով է անդրադարձել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Որպես Հայաստանի թույլ կետ` ադրբեջանական ԶԼՄ-ն ընտրել է մեր երկրի տնտեսությունը:
Կայքը նշում է, որ Սարգսյանի ղեկավարման 5 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը իսկական անկում է ապրել: Այսպես, ըստ կայքի, 2008-ին Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կազմել է 11662 մլն ԱՄՆ դոլար, 2013-ին այդ ցուցանիշը հասել է 10 416 մլն ԱՄՆ դոլարի:
Նույնը, ըստ կայքի, վերաբերվում է արտաքին պարտքի ցուցանիշներին: Ադրբեջանն, ըստ կայքի, արտաքին պարտքի`ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության ցուցանիշով ավելի լավ դիրքերում է, քան Հայաստանը:
Իր հոդվածը ադրբեջանցի լրագրողը եզրափակում է Տիգրան Սարգսյանին ուղղված գովեստի խոսքերով՝ նշելով, որ, եթե նրա հեռախոսահամարն ունենար, անձամբ կզանգահարեր և շնորհակալություն կհայտներ ՀՀ-ի տնտեսությունը կործանելուն ուղղված հիասքանչ աշխատանքի համար: