կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 17:58
Քաղաքական

Ադրբեջանն անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին. Նալբանդյան

Ադրբեջանն անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին. Նալբանդյան

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ վերջերս Ադրբեջան է այցելել  ԵԽԽՎ քաղաքական հարցերով հատուկ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, որպեսզի զեկույց պատրաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, պատասխանել է«Պետք է զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը: Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են:

 

Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին... Տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցելու համար: Այստեղ հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին:

 

Չեմ կարծում` այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել: Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցվի, որովհետև եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»: