|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Շառլ Ազնավուրի հարցազրույցը շատ անկեղծ, պետության խնդիրներով մտահոգ մարդու խոսք է համարում:
«Այդքան ամագ ունեցող մարդն իրավունք ուներ էդ տիպի հարցազրույց տալ, որքան էլ դա քաղաքական շահարկումների առիթ տա: Դա մտահոգ մարդու անկեղծ ու իր երգերի նման զուլալ խոսք էր, եւ դրա իրավունքն այս պահին շատ քիչ մարդ կարող է ունենալ»,- ասաց նա` հավելելով, որ թեեւ դա քաղաքական շահարկումների առիթ է տալիս, սակայն Ազնավուրը քաղաքական շահագրգռվածություն չունի:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ կարծում է, որ հարցազրույցը մտավորական Ազնավուրն է տվել, այլ ոչ թե դեսպանը: Մելիքյանի խոսքերով` Ազնավուրի հարցազրույցի` Ցեղասպանության մասին հատվածն ուղղված էր Սփյուռքին, իսկ երկրորդ` Հայաստանին վերաբերող հատվածից պետք է լուրջ հետեւություններ անել: «Ազնավուրի ասածը բարձր եմ գնահատում, քանի որ դա մտահոգ մարդու խոսք էր: Նա կարող է սեղմել իշխանության ձեռքը և միաժամանակ ասել այն, ինչ մտածում է նույն այդ իշխանության մասին»,- ասաց Արման Մելիքյանը: