կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 14:27
Քաղաքական

Գառնին էլ է ԵՏՄ անդամ. վարչապետ

Գառնին էլ է ԵՏՄ անդամ. վարչապետ

Այսօր Կոտայքի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, և որպեսզի այցը չդիտարկվի որպես վարչական ռեսուրսի չարաշահում, այն իրականացվել է ընդմիջման ժամին: Երբ բնակիչներից մեկը հարցրեց համայնքի զարգացման ծրագրերի մասին, թե հնարավո՞ր է Գառնին քաղաք դարնձել, Կարեն Կարապետյանը հարցրեց, արդյո՞ք տեսել ու կարդացել են զարգացման այն ծրագիրը, որ արդեն կա բոլոր մարզերի, այդ թվում Կոտայքի մարզի համար: Այնուհետև շարունակեց, ասելով, որ կառավարությունը համայնքապետերին տվել է մեթոդաբանություն, որ հենց իրենք կազմեն համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե տեսլական ու պատկեր չունենան, թե ուր են գնում, ապա արդյունքում կլուծվեն միայն մանր-մունր խնդիրներ:

«Ես չեմ կարող Գառնիի բնակիչներից ավելի լավ իմանալ, թե ինչ խնդիրներ ունի Գառնին, ու թե ինչպես պետք է զարգանա: Զարգացման գաղափարը Գառնիի ժողովրդից պետք է դուրս գա,ծանոթացեք այդ ծրագրին»,- ասաց վարչապետը:

Բնակիչներից մեկն էլ բողոքեց համայնքի ավագանու ոչ պրոֆեսիոնալ կադրերից, ասելով, որ եթե երկիրը ԵՏՄ է գնում, ապա Գառնբին ևս ուզում է մասնակցել այդ տնտեսական քաղաքականությանը:

«Ինչի Գառնին առանձին պետություն է՞»- զարմացած հարցրեց Կարեն Կարապետյանը: Բնակիչն էլ պատասխանեց, որ Գառնին այսօր ավելի անկախ է քան Արցախը : Վարչապետը արձագանքեց բարձրացած խնդրին, ասելով, որ համայնքների ավագանու պրոֆեսիոնալիզմի առումով կան խնդիրներ և բոլորն աշխատելու տեղ ունեն:

«Գառնին  շուտվանից է  ԵՏՄ անդամ, և եթե երբևիցե երկաթգիծ կառուցվի , նույն օրը ինձ վարչապետությունից կհանեք, որովհետև երկաթգիծը պահանջում էսարսափելի ծավալի փող: Այլ հարց է, որ Գառնիի համար նորմալ ճանապարհներ պետք է կառուցվի»,- ասաց վարչապետը: