կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 16:30
Քաղաքական

Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա 2015-ի հունվարի 2-ից

Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա 2015-ի հունվարի 2-ից

Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կդառնա 2015-ի հունվարի 2-ից: Այդ մասին ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության` ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության և տնտեսական համագործակցության մարմինների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան. հայտնում է РИА Новости-ն:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագիր են ստորագրել, որը  ուժի մեջ կմտնի 2015-ի  հունվարի 1-ից: 

 

Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորության մասին՝ Սիսոևան նշել է, որ Ղրղզստանում այս պահին ճանապարհային քարտեզի իրականացումն է մշակվում, իսկ Հայաստանը դա արդեն արել է:

 

«Միությանը միանալու մասին  պայմանագիրը պատրաստ է, և եթե  ոչինչ չխանգարի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում, կարծում ենք, այդ պայմանագիրը կստորագրվի, ինչը կնշանակի, որը Հայաստանը հնարավոր է ԵՏՄ անդամ դառնա 2015-ի հունվարի 2-ից»,- հայտարարել է Սիսոևան: