|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
«Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակներում մի խումբ պատգամավորներ, պատգամավորության թեկնածուներ Կոտայքի տարբեր բնակավայրերում են։ Գեղամ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել Գառնիից՝ նշելով, որ իրենց առաջին կանգառը Գառնիի պանթեոնն էր, որտեղ ամփոփված են 1921 թվականի փետրվարյան ապստամբության հերոսների, Արցախյան առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի հերոսների շիրիմները
«Այս քարոզարշավում Հայաստան դաշինքի հիմնական մեխերից մեկն ինքնությունն է, ու հատկապես այս տարածաշրջանը 100 տարի առաջ էլ է պայքարել ինքնության համար, այդ պայքարում Գառնին ապստամբեց ու ազատագրեց Հայաստանը։ Խորհրդանշական մի բան, այսօր միասին ենք երկու մեր գործընկերների հետ, պատգամավորության թեկնածուներ, որոնց պապերն այդ ինքնության պայքարի հերոսներն են: Աստղիկ Աբրահամյանը, հայտնի ֆիդայի, Չոլոյի ծոռն է, Էջմիածնի ուղղության հրամանատարներից է: Աստղիկի գերդաստանը այդ առումով հետաքրքիր է: Հայրը Մխիթարը մասնակցել է Առաջին ազատամարտին, քառօրյա պատերազմին, 44-օրյայում նահատակվեց Աստղիկի եղբայրը՝ Տավրոսը:
Ռուբինա Պետրոսյանը փետրվարյան ապստամբության հրամանատարներից ու ղեկավարներից՝ խմբապետ Մարտիրոսի թոռնուհին է»,- ներկայացնելով «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածուներ առաջադրված Աստղիկ Աբրահամյանին ու Ռուբինա Պետրոսյանին՝ ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։