Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակիչների առջև ելույթի ընթացքում հայտարարեց, որ ժողովրդի բարեկեցության համար պատասխանատուները պետք է անեն առավելագույնը: Նա այս անգամ էլ խոստացավ, որ իրենց՝ հաջողության հասնելու պարագայում ամեն ինչ կարվի, որ քաղաքացիների հոգսը թեթևանա:
«Այսօր հարկավոր է, որ մարդ երկրի բյուջեին մոտենա այնպես, ինչպես սեփական բյուջեին՝ սրտացավորեն, նպատակային, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն: Ծանոթդ է, ծրարով փող ուղարկի, թող ապրի, բայց ոչ թե համակարգ փչացրու»,- ասաց Ծառուկյանը, ապա սկսեց բարդ մաթեմատիկական հաշվարկներով ցույց տալ՝ ինչ օգտակար տարրեր է պարունակում իրենց նախընտրական ծրագիրը:
«Սովորական, էդ օրենք գրողը, որ 20 հազար թոշակ է նախատեսել, ո'չ լույսի, ո'չ գազի փողին չի բավականացնելու: Մենք ասել ենք, որ 25 հազար դրամ պետք է ավելացնենք թոշակներին` մեկ զամբյուղի չափով ու համապատասխան ինդեքսավորված՝ նայելով՝ եթե տարին տարու վրա թանկացում կա, ավելացնենք: Ասում են՝ պոպուլիզմով ես զբաղվում: Այսօր ինչ ծրագրեր ենք ներկայացնում՝ ասելով 5-7 տոկոս տնտեսական աճ: Յոթ տոկոս աճի դեպքում ասենք, թե ամեն մի տոկոսը 21 միլիարդ ա, 3 միլիարդը համարում ենք տուրքերը, լինում է 18 միլիարդ, 7 անգամ 18, եղավ 126 միլիարդ, մոտ 260 միլիոն դոլար, որը աշխատավարձի, թոշակի բարձրացման համար է: Համապատասխան` գազի, հոսանքի գները, եթե ատոմակայանը 5-7 դրամ է կիլովատտը, Որոտանը՝ 2-5, հիդրոկայանները՝ 2-5, թող 5 դրամ էլ աշխատողներին, ծախսերը լինի, աշխատավարձը լինի, ասենք` մի 3 դրամ էլ օգուտը լինի, դառնում է 17-18, ճիշտ հասկացեք»,- մանրակրկիտ ներկայացրեց Ծառուկյանը, ապա հավելեց. «Մարդը ոնց է անցկացնում իր օրը. մեկը ցուրտ ա, մեկը մութ ա, մեկը լույս չկա, մեկը գազ չկա, մեկը հաց չկա, մեկը դեղորայք չկա: Կամ` ասենք, թե դեղորայքի համար, պետպատվերի համար: 81 միլիարդ առողջապահություն համակարգի աշխատողին է տրամադրվում և մոտ 15 միլիարդ տրամադրված է պետպատվերի համար»: