կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 13:27
Քաղաքական

2015 թվականին հեղափոխություն էր, այսօր ընտրություն է. Գագիկ Ծառուկյան

2015 թվականին հեղափոխություն էր, այսօր ընտրություն է. Գագիկ Ծառուկյան

Այս պահին Արմավիրի մարզում ընթանում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը:  Ծառուկյանը, արմավիրցիների հետ ձեռքի ուժը փորձելով, հասավ ամբիոնի մոտ, որտեղից էլ սկսեց իր ելույթը և  անմիջապես հիշեցրեց, որ մինչ քարոզարշավն էլ է օգնել արմավիրցիներին ու պարբերաբար նյութական աջակցություն ցուցաբերել:

«Պետք է ժողովրդին սիրես, որ տնտեսություն զարգանա»,- հայտարարեց նա, ապա ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի դրույթներից է` գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները նվազագույնի հասցնել:

Ի դեպ, Ծառուկյանը խոստացավ, որ հաջողության հասնելու դեպքում իրենց նախընտրական ծրագրում ամրագրված 15 կետերը մեկ ամսում կյանքի են կոչվելու: «Նայում ես, մարդկանց վրները շոր չկա, ամեն ինչն էլ գրավի տակ է»,- ասաց նա:

Ծառուկյանն ասաց նաև, որ 2009 թվականից երկրում որևէ դրական տեղաշարժ չի եղել, իսկ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից էլ հիշեց նաև 2015 թվականը և հայտարարեց. «2015 թվականին  հեղափոխություն էր, այսօր արդեն` ընտրություն:  Ես իմ թիմակիցներին ասել եմ` մի' կպեք, արյունահեղություն պետք չէ: Ես ասել եմ` եկեք ստուգեք, հարց չկա, բայց ես չեմ ուզել, որ որևէ մեկիդ մատը փուշ մտնի»: