|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու տղամարդու մահվան հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվող երկու տղամարդու դի: Դիակների արտաքին զննությամբ վերջիններիս աճուկային շրջանում հայտնաբերվել են հետքեր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են ներարկիչ, տարբեր տեսակի դեղերի տարաներ, հեռախոսներ և այլ առարկաներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդկանց ինքնությունը. նրանցից մեկը 1964թ. ծնված Ա. Գրիգորյանն է, մյուսը՝ 1975թ. ծնված Ա. Ավետիսյանը:
։