Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՝ ԵՄ TAEX գործիքի շրջանակներում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատման գործընթացի եվրոպացի փորձագետների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թթ. Ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում վերլուծել Հայաստանում դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների առաջընթացի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման դեմ պայքարի ներկա վիճակը: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել 2012-2016 թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շոշափելի արդյունքների մասին: Նախարարի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում՝ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, նախատեսվում է ամբողջ ծավալով ավարտին հասցնել 2017 թվականին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգի արդյունավետության, արդար դատաքննության, անվճար իրավաբանական օգնության մատչելիության, պրոբացիայի օրենսդրության զարգացման, ազատազրկման վայրերում պահպան պայմանների բարելավման, այլընտրանքային պատիժների կիրառման, ինչպես նաև իրավական և դատական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն