|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ ակնկալում է ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: