Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքյան իր էջում իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրել է.
«Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել, իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:
Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ են, և փաստացի ընդունվել են. Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում: Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ: Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:
Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի <<անդամ>> <<դատավոր>> եզրույթի շահարկման վերաբերյալ, պարզապես արձանագրեց` <<Սահմանադրական դատարանի դատավորներ>> եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով: Վերջերս շատ է օգտագործվում <<սահմանադրի կամքը>> եզրույթը: Հարգելի գործընկերներ՝ սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը): Բնական է այս մասին բազմիցս հայտարարվել էր և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:
Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում.
1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունը՝ անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների:
2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը»: