կարևոր
4897 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-08 17:37
Աշխարհ

Փորձագետները քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարները եւ բողոքի ցույցերը Վրաստանում

Մայիսի 23-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան» կլոր սեղանը:

Միջոցառման շրջանակներում փորձագետները քննարկել են ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի հանրապետույոոթւններում տեղի ունեցող իրադարձությունները՝ Վրաստանում, Հայաստանում տեղի ունեցող ցույցերը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, դրա հեռանկարներն ու Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։

Մասնակիցներ

Սերգեյ Մարկեդոնով, Ռուսաստանի МГИМО МИД առաջատար գիտաշխատող, «Միջազգային Անալիտիկա» ամսագրի գլխավոր խմբագիր,

Ստանիսլավ Պրիտչին, ՌԴ ԳԱԱ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի սեկտորի ղեկավար

Անդրեյ Արեշեւ, քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ,

Ալեքսեյ Նաումով, լրագրող, քաղաքագետ:

 

Թեզեր

Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, եւ կարգավորված չեն այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են դեմարկացիան, սահմանների դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցութունների բացումը կամ փակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Կարելի է ասել՝ փակ է միայն հակամարտության «Ղարաբաղյան գլուխը»։

Հայաստանում եւ Վրաստանում բողոքի ելույթները բնորոշվում են ինչպես ընդհանուր գծերով, այնպես էլ իրենց յուրահատկությամբ: Ընդհանուր հիմքը եւ Հայաստանում, եւ Վրաստանում ազգային ինքնության որոշման հարցի լուծումն է։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը հարց է բարձրացնում. «այն պետք է լինի Հայկական ԽՍՀ սահմաններում, թե ոչ». Իր հերթին Վրաստանը մտածում է՝ «լինել" պրոնատովյան» երկիր եւ խորհուրդներ ընդունել Արեւմուտքից, թե, այնուամենայնիվ, ոչ»։ Չնայած բողոքական տրամադրությունների տարբերությանը, այնուամենայնիվ նկատվում են ընդհանուր առանձնահատկություններ:  

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները մղվել են «ճամփեզրի»  ուկրաինական օրակարգով եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններով։ Այնուամենայնիվ, վերակազմավորման տեսանկյունից տարածաշրջանը դեռ մնում է կարեւոր: Շատ միություններ եւ հարաբերություններ, որոնք մինչեւ վերջերս անխախտ էին թվում, այժմ ակտիվորեն վերափոխվում են, եւ դա կարելի է դիտարկել Ռուսաստանի եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների փոփոխվող դինամիկայի օրինակով, վրացական քաղաքականության վեկտորը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը, Ռուսաստանը եւ Չինաստանը, կարելի է առանձնացնել նաեւ վրաց-իրանական հարաբերությունները: Հիմա վերաիմաստավորում է տեղի ունենում, եւ երբեմն դա հօգուտ Ռուսաստանի չէ։

Այսօր աճում է Չինաստանի պահանջարկը, եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն անհնար է առանց Հարավային Կովկասի ներառման։ Հնդկաստանը նաեւ փորձում է տարածաշրջանը դիտարկել որպես սեփական աշխատուժի հեռանկարային վեկտոր՝ չսահմանափակվելով ռազմատեխնիկական համագործակցության հարթակով։

Տարածաշրջանը բարդանում է, եւ ռուսական քաղաքականության համար ամեն ինչ բարդանում է։ Ռուսաստանը թեեւ հեռանում էր, բայց միշտ վերադառնում էր տարածաշրջան, քանի որ ինքը կովկասյան երկիր է։ Հարավային Կովկասում տեղի ունեցող շատ խնդիրներ շարունակություն ունեն Հյուսիսային Կովկասում։ Հիմա Ռուսաստանի առջեւ հարց է դրվում՝ ինչ ձեւաչափերով է լինելու ռուսական ներկայությունը։ Մոտ ապագայում պահանջված կլինի ոչ թե «խորքային դաշնակցության» հայեցակարգը, այլ «ուղեկցորդի» հայեցակարգը։

 

Ստանիսլավ Պրիտչին

Հայ-ադրբեջանական հակամարտությունում Ղարաբաղյան հարցն իսկապես փակ է, բայց երկկողմ հարաբերությունները դեռ երկար համտեղ աշխատանք են պահանջում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, չորս սահմանամերձ գյուղերի վերադարձի որոշումը, Հայաստանի ներքին քաղաականության վրա հետեւանքները, սահմանների սահմանազատման ավարտը։

Ռուսաստանը բոլորովին այլ մոտեցում ուներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, որը բաղկացած էր առաջին հերթին տնտեսական բազայի կառուցումից, տրանսպորտային միջանցքների բացումից, սահմանների ապաշրջափակումից՝ փոխգործակցության հիմքը որոշելու համար սոցիալ-տնտեսական հիմք ստեղծելու համար։ Եվ հետո արդեն նախատեսվում էր անցում կատարել ավելի զգայուն հարաբերությունների, օրինակ՝ սահմանային եւ Ղարաբաղի կարգավիճակի լուծմանը։ Սակայն ընտրվեց այլ ձեւաչափ՝ սկզբունքային հարցերն առաջին պլան մղելով եւ հետագայում անցնելով մարտավարական հարցերի։

Ամեն դեպքում, եռակողմ ձեւաչափով Ռուսաստանի մասնակցությամբ արդեն կատարված աշխատանքը ապագայում կպահանջի ռուս մասնագեների ներգրավում, քանի որ անհրաժեշտ է համալիր փոխգործակցություն կառուցել։ Առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ լուծել, տնտեսությունը կպահանջի միացնել ռուսակն հաշվարկները։ Նա մնում է որպես տնտեսական գործընկեր եւ տեխնիկական մոդերատոր, մինչդեռ նրա ռազմական բաղադրիչը նվազում է։

Ներկայիս կոնֆիգուրացիայում ռուսական հեռանալն ավելի շատ առավելություններ է բերում, օրինակ, Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի ավելի հետեւողական մոտեցման տեսքով։ Բացի ռազմական ներկայությունից, Ռուսաստանը շարունակում է ունենալ փոխգործակցության մի շարք ուղղություններ, որտեղ նա շարունակում է կարեւոր գործընկեր լինել։

 

Անդրեյ Արեշեւ

Կովկասում տեղի ունեցող գործընթացների կարեւոր բաղադրիչ է հանդիսանում Հայաստանի վերաձեւավորումն ու ներառումը ադրբեջանա-թուրքական կոմունիկացիոն նախագծերում։ Վերջերս, օրինակ, Թուրքիայի տրանսպորտի փոխնախարարը հիշատակեց, որ Վրաստանում ոչ ֆորմալ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում հայկական կողմը առարկություններ չի հայտնել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այսպիսով, այժմ ակնհայտ երեւում է, որ նման քննարկումներ ակտիվ ընթանում են։

Տեխնիկական հարցերը, որոնք վերաբերում են, օրինակ, տեխնիկական ենթակառուցվածքի վերականգնմանը, ընդհանուր առմամբ կարելի է լուծված համարել։ Իր հերթին դրվում է քաղաքական լուծման հարցը, ներառյալ այլ խաղացողներ ներառելու հնարավորությունը:

Անհրաժեշտ է տարածաշրջանում նշել նախագծերի ոլորտը եւ Ռուսաստանի ներկայությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսկան ռազմաբազայի դե ֆակտո արժեքը կնվազի: Մյուս կողմից, մենք ունենք բարդ համաձայնագիր եւ իրավական հիմք, որը խոչընդոտում է արագ դուրսբերմանը:

Հայաստանը կշարունակի մանեւրել եվրոպական եւ եվրասիական վեկտորի միջեւ. Բազմամեկտոր քաղաքականության արդյունավետության հարցը մնում է արդիական:

Ռուսական ընկերությունները շահագրգռված են Հայաստանի հետ համգործակցությամբ՝ ներառյալ պատժամիջոցների ճնշման պայմաններում: Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը կարելի է բնութագրել որպես «իրավիճակային գործընկերություն», խոսելով բարդ տնտեսական եւ քաղաքական աշխարհագրության մասին:

Խոսելով Վրաստանում տիրող իրավիճակի մասին՝ հարկ է նշել՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը ոչ այլ ինչ է, քան Կիեւի իրադարձությունների օրինակով գործող իշխանությունը փոխելու առիթ։ Վրացական գործող իշխանությունը կառուցում է ինչպես արեւմտամետ, այնպես էլ ռուսամետ եւ պրոչինական վեկտոր, ինչն այժմ կարող է բավարար չլինել, ինչի հետեւանքով կմեծանան ապակայունացման շանսերը։

 

Ալեքսեյ Նաումով

Հայաստանն ու Վրաստանը հիմա փնտրում են իրենց ազգային ինքնությունը, եւ ինչ-որ չափով յդ ուղղությամբ աշխատում է նաեւ Ադրբեջանը։ Սակայն ոչ պակաս կարեւոր պահ է Ռուսաստանի կողմից իր «ես» - ի որոնումը, որն այժմ բավականին ճկուն կերպով վերնայում է իր վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամ դուրսբերումը ավելի մեծ չափով ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը վերանայում այդ դերը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն ընկալվում էր որպես անվտանգության բացառիկ մատակարար եւ բոլոր հակամարտությունների միջնորդ, բայց այժմ նա թոթափում է այդ պահպանողական դերը:

Ռուսաստանի դաշնակիցը Հարավային Կովկասի երկրների՝ անկախ ինքնիշխան քաղաքականություն կառուցելու բնական ցանկությունն է։ Ադրբեջնի եւ Վրաստանի իշխանությունների ցանկությունը՝ բացառել արտաքին ազդեցությունը տարածաշրջանի վրա, ռուսական շահերի բնական դաշնակիցն է։ Այս դեպքում Ռուսաստանի տնտեսական հզորությունը եւ նրա աշխարհագրական դիրքը հանգեցնում են այդ երկրների պրագմատիկ եւ ռուսամետ քաղաքականության, ինչն էլ նրան առանձնացնում է մյուս բլոկներից։

Մենք մտնում ենք մի դարաշրջան, երբ ավանդական միությունները թուլանում են եւ աստիճանաբար կորցնում իրենց նշանակությունը: Դա երեւում է, օրինակ, ռուս-իրանական փոխգործակցության օրինակով։ Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ սուննի պետությունների հետ առճակատման տեսանկյունից։

Ռուսաստանը Հարավային Կովկաս է գալիս նոր դերում։ Հեռանկարային ուղղությունն արտաքին ազդեցությանը հակազդելու բլոկի կառուցումն է, ինչը, բնականաբար, կհանգեցնի տարածաշրջանում դրա համախմբմանը բավականին բարենպաստ դիրքում՝ հիմնված աշխարհագրական դիրքի, տնտեսական փոխգործակցության եւ մեծ պատմական բեռի վրա: Իրավահավասար հարաբերությունների եւ տարածաշրջանային դաշինքների վրա հենվելու պայմաններում այս մարտավարությունը կարող է լավ ծառայություն մատուցել Ռուսաստանին։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի