|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գումարը չի՞ բավականացնում: Չգիտե՞ք ինչ նվիրել ձեր սիրելիներին Մարտի 8-ի առթիվ: Սպառվե՞լ է ձեր երևակայությունը: Ուրեմն այս ակցիան հենց ձեզ համար է:
Գաղտնիք չէ, որ մարտ ամսին բոլոր տղամարդկանց սրտերը սկսում են ավելի արագ աշխատել, և բոլորի խոսակցությունների նյութը դառնում է մեկը՝ ինչ նվիրել սիրելի կանանց: Դե ինչ, շտապում ենք տեղեկացնել, որ Մարտի 8-ին մնացել են հաշված օրեր, իսկ մենք գիտենք ինչպես օգնել ձեզ:
Ինչպե՞ս գոհացնել կանանց՝ պարզվում է, դա այդքան էլ բարդ չէ: Նրանց համար թանկարժեք նվերներ ստանալն այնքան էլ պարտադիր չէ, որքան ձեր սերն ու ուշադրությունը: Ճիշտ է, դրանք չպետք է սահմանափակվեն մեկ օրով կամ մեկ ամսով, բայց Մարտի 8-ը տոնական և ուրախ անցկացնելու և այն յուրահատուկ դարձնելու համար Vivaro ընկերությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեծ տոն ողջ քաղաքի համար:
Մեկ ամբողջ օր, Բաղրամյան 1 հասցեում գտնվող Vivarо-ի մեծ էկրանին կարող է հայտնվել ձեր և ձեր սիրելիի լուսանկարը: Կազմակերպեք անակնկալ զբոսանք և զարմացրեք նրան:
Դարձրեք ձեր սիրելիների տոնը անմոռանալի՝ ծախսելով 0 դրամ:
Ձեր ուղարկած նկարը մեկ ամբողջ օր կլինի Բաղրամյան 1 հասցեում գտնվող մեծ էկրանին: Կանանց տոնը զարդարենք Երևանի ամենամեծ բացիկներով: