|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանում տպագրված առաջին ամանորյա բացիկը... Ներկայացվող նմուշը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունում տպագրված առաջին ամանորյա բացիկների շարքից է: Բացիկի վերևում գրված է՝ «Կեցցէ Անկախ Հայաստան», իսկ ծիծեռնակը ավետում է Հայաստանի անկախության առաջին Նոր տարին՝ 1919: Ուշագրավ է նաև բացիկի պատկերը՝ արևածագ, քաղաք և կոտրված շղթաներ: Նմանատիպ պատկերավոր բացիկներ տպագրվել էին 1919 թվականի հունվարին Երևանում՝ եղած սուղ միջոցներով և սահմանափակ քանակությամբ:
Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից