|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր առավոտից 39 համարի ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել: Պատճառը 12 համարի ավտոբուսն է, որը սկսել է նույն երթուղով աշխատել: Բանն այն է, որ վարորդները մտահոգություն են հայտնում, թե այդ կերպ միմյանց կխանգարեն:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այժմ արդեն աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ: «Սպասարկող ընկերության հետ պետք է հանդիպում ունենանք և հասկանանք՝ ինչպես ենք խնդիրը լուծելու»,- ասաց նա, ապա հավելեց, որ 12 համարի երթուղին սպասարկում է երկու վարչական շրջանների բնակիչների: «Մի քանի վարորդներ կարող են դժգոհել, բայց մենք պետք է այնպես անենք, որ ժողովրդին կարողանանք պատշաճ սպասարկել»,- նշեց Նավասարդյանը:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը 39 համարի ավտոբուսի չաշխատելու հետ կապված նախապես հայտարարություն չի տարածել, ինչի հետևանքով բնակիչները տհաճ անակնկալի առաջ են կանգնել: