կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 23:05
Աշխարհ

Վախճանվել է նկարիչ Գուստավ Մեցգերը

Վախճանվել է նկարիչ Գուստավ Մեցգերը

Լոնդոնում վախճանվել է ավտոդեստրուկտիվ արվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ Գուստավ Մեցգերը, հայտնում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «The Guardian»-ին։

Մեցգերն 90 տարեկան էր։ Նա մահացել է իր տանը։ Մահվան պատճառը չի հստակեցվում։

Մեցգերի ինստալացիաները հաճախ բաղկացած էին թափոններից։ 2004 թվականին Թեյթ պատկերասրահում ցուցադրել են նրա վերականգնված աշխատանքը՝ «Ավտոդեստրուկտիվ արվեստի առաջին հասարակական ցուցադրությունը», որի օբյեկտներից մեկը եղել էր աղբի պարկը։ Թանգարանի մաքուհին դեն էր նետել «աղբի պարկը»՝ ոչնչացնելով արվեստի գործը։