կարևոր
634 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-20 16:41
Իրավական Հասարակություն

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կառույցից գրություն են հասցեագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել ռեստորանի զուգարանում։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։