կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 13:12
Աշխարհ

Ոչ ոք և ոչինչ մոռացված չէ. Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի  25-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ըստ Asbarez-ի՝ Ջոնը նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմը ներկայացնելու համար:

«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ Ցեղասպանության փաստը մոռացված չէ»,- ասել է հանրահայտ երգիչը՝ նշելով, որ հայ բարերար Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության արդյունքում ինքն ու հիմնադրամի նախագահն ավելի շատ են տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին:

«Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա»,- նշել է հայտնի երգիչը՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել «Խոստումը» ֆիլմը:

Նշենք, որ երեկոյի ընթացքում հանգանակվել է 7 մլն ԱՄՆ դոլար: «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Մանրամասները՝ տեսանյութում: