Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հերթական անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ այդ մասին գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում:
«Ուրախ եմ հայտարարել «Խոստում» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին՝ Հայոց ցեղասպանության մասին պատմություն, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, սարսափելի էր: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները, որտեղ որ լինենք, ինչպես կարողանանք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնն իր` Elton John AIDS հիմնադրամի 25-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Նա նշել էր, որ հպարտ է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմը ներկայացնելու համար:
«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ Ցեղասպանության փաստը մոռացված չէ»,- ասել էր հանրահայտ երգիչը՝ նշելով, որ հայ բարերար Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության արդյունքում ինքն ու հիմնադրամի նախագահն ավելի շատ են տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին:
«Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա»,- նշել էր հայտնի երգիչը՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել «Խոստումը» ֆիլմը:
«Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: