Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էլթըն Ջոնը եւ իր զուգընկեր Դեյվիդ Ֆըրնիշը ծնող են դարձել: Տղան ծնվել է փոխնակ մորից:
Տղան, ում անվանել են Զաքարի Ջեքսոն Ֆըրնիշ-Ջոն, ծնվել է Սուրբ Ծննդյան օրը Միացյալ Նահանգներում: Երեխայի քաշը 3.6 կգ է, իսկ հասակը` 56 սմ:
«Զաքարին առողջ է եւ իրեն լավ է զգում, մենք հպարտ եւ երջանիկ ծնողներ ենք»,- ասել են Էլթըն Ջոնն ու Դեյվիդ Ֆըրնիշը:
63-ամյա Ջոնը եւ 48-ամյա ռեժիսոր Ֆըրնիշը միասին են 1990 թվականից: Ջոնը այս տարվա հունվարին ասել է. «Մենք շատ ենք խոսել երեխա որդեգրելու մասին. Դեյվիդը միշտ ցանկանում էր երեխա որդեգրել, իսկ ես ասում էի «ոչ», որովհետեւ 62 տարեկան եմ, անընդհատ ճամփորդում եմ եւ այն կյանքոը, որ ապրում եմ, միգուցե ընդունելի չլինի երեխայի համար»:
Սակայն նա իր միտքը փոխել է, երբ Ուկրաինայում հանդիպել է մի տղա երեխայի, ում չեն թողել որդեգրել:
Այս մասին գրում է «Թելեգրաֆը»: