|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում Սոչիում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չի նախատեսվում նրանց աշխատանքային գրաֆիկների ծանրաբեռնվածության պատճառով, սակայն Ռուսաստան-Բելառուս Գերագույն պետխորհրդի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. ըստ РИА Новости-ի` հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Որքան մեզ հայտնի է, Ալեքսանդր Գեորգիևիչը գտնվում է Սոչիում, դա մասնավոր այց է: Մոտակա օրերին, որքան հասկանում ենք, պետությունների ղեկավարների գրաֆիկները լեցուն են, համենայն դեպս, Պուտինի մոտ նման հանդիպում չկա»,- ասել է նա` հավելելով, որ Սոչի այց էլ չի նախատեսվում:
Նշենք, որ «Բելտա» բելառուսական գործակալությունը հայտնել էր, որ Լուկաշենկոն մեկ շաբաթ լինելու է Սոչիում` առանց այլ մանրամաս ներկայացնելու: