կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 18:36
Աշխարհ

Լիտվան ողջունել է երկիր ժամանած ՆԱՏՕ-ի գումարտակին

Լիտվան ողջունել է երկիր ժամանած ՆԱՏՕ-ի գումարտակին

ՆԱՏՕ-ի գումարտակը` Գերմանիայի հրամանատարության ներքո փետրվարի 7-ին ժամանել է Լիտվա:

Ինչպես հաղորդում է Dw.com-ը, բունդեսվերի զինծառայողներին «Ռուկլա» ռազմաբազայում պաշտոնապես դիմավորել են Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:


«Լիտվան երբեք դեռևս նման քանակությամբ օժանդակ զորքեր չէր ընդունել: Սա միասնության և ՆԱՏՕ-ի ուժի կարևոր ազդակն է ողջ աշխարհին», - ասել է Գրիբաուսկայտեն: Գերմանիայի պաշտպանության նախարարն, իր հերթին, ընդգծել է, որ լիտվացիներն այլևս երբեք մեն մենակ չեն կանգնի խնդիրների առաջ, և որ այժմ նրանց պաշտպանում է բոլոր ժամանակների խոշորագույն ռազմական դաշինքը:

Մինչև ամսվա վերջ բունդեսվերը ընդհանուր առմամբ  շուրջ 450 զինծառայողների կուղարկի Լիտվա, իսկ ամռանը` նաև 26 տանկ ու 170 տրանսպորտային միջոց: Լիտվայում ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի 1000 զինվոր կտեղակայվի, այդ թվում  բելգիացիներ, հոլանդացիներ և նորվեգացիներ: Նրանք բոլորը Լիտվա են ժամանելու մայիսին: