Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորմալ եւ բնական քայլ է, երբ պետության խորհրդարանում ձեւավորվում է պատգամավորների խումբ, որի նպատակը ցանկացած այլ պետության հետ` ճանաչված, թե չճանաչված, բարեկամական հարաբերություններ զարգացնելն է. Analitika.at.ua կայքի խնդրանքով մեկնաբանելով Լիտվայի Սեյմում Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման փաստը` ասել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:
«Նույնքան բնական կլիներ ինձ համար, եթե Ուկրաինայի Գերագույն ռադայում բարեկամական խումբ ստեղծվեր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի կամ նույն ԼՂՀ-ի հետ: Հասկանալի է, որ նման խմբերի ստեղծումը պատգամավորների կամավոր գործն է, որոնք այս կամ այն պատճառով համակրում են կոնկրետ երկրի: Ես չէի կրկնի այդ ակնհայտ բաները, եթե չլիներ Ադրբեջան-Լիտվա բարեկամական խմբի տարօրինակ դեմարշը»,- ընդգծել է ուկրաինացի քաղաքագետը:
Ըստ նրա` Լիտվայի Սեյմում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծումը այնքանով է բնական, որ Լիտվան Լեռնային Ղարաբաղին զորակցելու հին ավանդույթներ ունի` դեռեւս 19988-ից, երբ դրվեց Արցախի անկախության հարցը: «Հիշեցնեմ, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի այդ պահանջին աջակցում էր խորհրդային տարածքի ամբողջ ժողովրդավարական հասարակությունը, այդ թվում` Ուկրաինայում: Հավանորեն, բարեկամության խմբի անդամները որոշակի պատկերացումներ ունեն կոնկրետ քայլերի մասին, որոնք մտադիր են ձեռնարկել խմբի շրջանակներում: Կարելի է սպասել, որ նրանք կնպաստեն մշակութային եւ տնտեսական կապերի զարգացմանը, եւ «ժողովրդական դիվանագիտությամբ» կօժանդակեն Ղարաբաղի մեկուսացման հաղթահարմանը»,- նշել է Բելեցկին: