|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դատախազ Զեքերիա Օզի ծաղրանկարն են պատրաստել, ով, ըստ թուրքական մամուլի պնդումների, փախել է Հայաստան:
Ծաղրանկարում Օզն ասում է. «Ի՞նչ փախչել, ես իմ պարտականություններն ավարտեցի ու վերադառնում եմ իմ երկիր»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Մեծ կաշառք» գործը քննող դատախազներ Զեքերիա Օզն ու Ջելալ Քարան, որոնց նկատմամաբ ձերբակալման որոշում է կայացվել, փախել են Թուրքիայից: Թուրքական պնդումների համաձայն՝ նրանք Վրաստանով անցել են Հայաստան:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն չի հաստատել նրանց մուտքը Հայաստան: