Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեքը (Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցություն, Չեխիա) այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն եւ հանդիպում ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչների հետ։
Լիբոր Ռուչեքը Հայաստանում է ՀՀ ԱԺ նախագահի հրավերով` Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյան, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արա Նռանյանն (նաեւ ՀՅԴ ՀԳՄ-ի անդամ) ու Լիլիթ Գալստյանը, Սոցինտերնի փոխնախագահ եւ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ Ընտրական իրավունքի պաշտպանության («Քվեն ուժ է») հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանը։
Լիբոր Ռուչեքին ներկայացվել են ՀՅԴ մոտեցումները Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական խնդիրների կարգավորման, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Քննարկվել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցություն-Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցություն համագործակցության հնարավորությունները։
Նելլի Բաղդասարյանը ներկայացրել է Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման նպատակն ու աշխատանքները, նա շեշտել է հակամարտությունների խաղաղ կարգավորման համար տարածաշրջանի երկրներուն ժողովրդավարության հաստատման կամ ամրապնդման կարեւորությունը:
Եվրախորհրդարանի նախագահն այցելել է նաեւ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում գտնվող ՀՅԴ թանգարանը։