Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Եվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների և հայ բնակչության տեղահանության մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձություններից հետո Հայաստանը որոշել է փոխել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել իրենց արտաքին քաղաքականության վեկտորը։ Եթե մենք ցանկանում ենք Հայաստանի ավելի խորը ինտեգրացիա Արևմուտքի հետ, ապա պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը նրանց հետ։ Մենք պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինենք Հայաստանում»,-նշել է պատգամավորը։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների թեմային՝ պատգամավոր Միխալ Շերբան ընդգծել է, որ գերիների հարցը չպետք է անտեսվի։
«Բաքվում պահվող հայերի մասին ստացվող տեղեկատվությունը չի կարելի անտեսել։ Մենք պետք է պայքարենք եվրոպական արժեքների, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության համար»,-շեշտել է լեհ պատգամավորը։