Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով հարցին` առաջադրվելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ դա կուսակցությունը պետք է որոշի: «Էդ խմբակային գործ ա, ես հո ինքնագլխու չեմ` էթամ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` եթե կուսակցությունն իրեն չառաջադրի, կնեղանա՞, Սարոյանը պատասխանեց. «Որ ես նեղանամ, կեթամ մեր տուն, ոչ մի տեղ չեմ էթա: Հետո` նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք»:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուն` նշեց. «Ինքն ա որոշում, ամեն մարդ իր ճանապարհն ինքն ա որոշում` գնա՞, թե՞ մնա»: Ինչ վերաբերում է` արդյո՞ք ՀՀԿ-ն թուլացավ Աբրահամյանի հեռանալով, Սարոյանն ասաց. «Եթե տունը 10 ախպեր ես, մի ախպերը գնաց, բնական ա, իհարկե, թուլանում ա»:
Իսկ թե ինչպե՞ս է համոզելու ընտրողներին` հենց Հանրապետականին ձայն տալ, Սարոյանը նշեց, որ իր արած գործերով, ապա նշեց թե ինչ գործեր. «Էդ դպրոցները, էդ ճանապարհները, բա էդ ի՞նչ ա»:
«Կլինի մրցում ժողովուրդն էլ ում կընտրի` կընտրի: Այս անգամ չեն կարողանա խախտում անել: Իմ ընտրատարածքում չի եղել խախտում երբևէ»,- վերջում ընդգծեց Սարոյանը: