կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 12:24
Հասարակություն

Բա ես չհագնեմ, ո՞վ հագնի, աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի. Սեյրան Սարոյան

Բա ես չհագնեմ, ո՞վ հագնի, աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի. Սեյրան Սարոյան

Այսօր գեներալ Սեյրան Սարոյանն անտրամադիր էր քայլում դեպի նիստերի դահլիճը: «Անտրամադի՞ր եք»,- հարցրեցին լրագրողները: Սարոյանը պատասխանեց, որ շատ անտրամադիր է, մեկ ասաց, թե գլուխն է ցավում, մեկ էլ, թե` եղանակը լավը չի: Ասացինք` օրը արևոտ է, եղանակն էլ վատը չի, գեներալը համառեց. «Միջանցքում ա մութ»:

 

Գուցե մութ ուժե՞ր են հայտնվել միջանցքում: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, չէ հա, ի՞նչ մութ ուժեր»:

 

Yerkir.am-ի հարցին` իսկ եթե իրեն էլ թանկ կոստյումի մասին հարց տան հենց նիստերի դահլիճում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, ջայնիմ տան, ինչի ես քյասիբ ե՞մ: Բա ես չհագնեմ, ո՞վ պետք ա հագնի: Աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի, ես ի՞նչ անեմ: Դա թեմա չի, էլի, ամոթ ա»:

 

Հարցին, որ խոսքը վերաբերում է շատ թանկ հագնվելուն` նման աղքատության պայմաններում, գեներալ-պատգամավորը, դիմելով լրագրողին, ասաց «Ինչի վատ ա՞, որ լավ են հագնվում: Այ դու, որ հիմա սիրուն հագնված ես, ինչքան լավ ա: Որ ճղած հագած լինեիր, հետդ չէի խոսա»: