| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Qatar Airways ավիաընկերությունը փետրվարի 5-ից սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Դոհայի (Քաթար) եւ Օքլենդի (Նոր Զելանդիա) միջեւ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Սա քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առանց տարանցման ամենաերկար չվերթն է: Երթուղու երկարությունը 14.5 հազար կմ է, որն օդանավը հաղթահարելու է 16 ժամ 10 րոպեում՝ դեպի Օքլենդ թռիչքի եւ 17 ժամ 30 րոպեում՝ հետադարձ ուղղությամբ թռիչքի ժամանակ:
Մինչ այս՝ առանց տարանցման ամենաերկար չվերթը Emirates ավիաընկերության Դուբայ-Օքլենդ թռիչքն էր՝ 14.2 հազար կմ երկարությամբ:
Նշենք, որ առանց տարանցման ամենաերկար չվերթի ռեկորդը նախկինի պես պատկանում է Singapore Airlines-ին: Ավիափոխադրողն առանց տարանցման Սինգապուր-Նյու Յորք չվերթն էր իրականացնում՝ 15.3 հազար կմ երկարությամբ: Օդանավերն օդում շուրջ 19 ժամ էին անցկացնում: 2013 թվականին, սակայն, ընկերությունը ավիապարկից Airbus A340-500 օդանավերը հանելուց հետո դադարեցրեց այս չվերթն իրականացնել: